Երևանի մամուլի ակումբն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր

Երևանի մամուլի ակումբն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր: Այս մասին տեղեկացնում է ԵՄԱ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստերև.

«Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

  • Արցախյան երկրորդ պատերազմը, ինչպես նա ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց են դրել այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում են հակամարտության գոտիներում աշխատող լրագրողները՝ առաջին հերթին ստիպված լինելով պայքարել նպատակային, համակարգված ապատեղեկատվության դեմ: Հայ և գերմանացի լրագրողները Բեռլին (2024թ․ հոկտեմբերին) և Երևան (2024թ․ նոյեմբերին) ճանաչողական փոխայցերի ընթացքում  հոդվածներ պատրաստելու նպատակով հետազոտություններ կիրականացնեն, կհանդիպեն պետական կառույցների, լրագրողական համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցեն ծրագրի ընդհանուր թեմատիկայի վերաբերյալ աշխատաժողովների։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև  հանդիպելու հակամարտությունների գոտիներում աշխատող գործընկերների հետ, ծանոթանալու ապատեղեկատվության դեմ պայքարի առաջատար փորձին, ինչպես նաև ձևավորելու լրագրողական գործուն կապեր։Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 45 տարեկան լրագրողներ:Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել՝ 
  • ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
  • հետաքրքրվածության նամակ (անգլերեն, 600-1300 նիշ). նամակի վերջում խնդրում ենք ներառել նաև վերջին երկու տարում լրագրողի պատրաստած երեք հրապարակման հղում (ցանկացած լեզվով՝ տեքստ, տեսանյութ, աուդիոռեպորտաժ, ֆոտոռեպորտաժ և այլն),
  • նախատեսվող հետազոտության կամ հոդված(ներ)ի կարճ նկարագրություն՝ թեման, նպատակը և Բեռլինում հավանական զրուցակիցների շրջանակը (անգլերեն, 300-600 նիշ),
  • երաշխավորագիր լրատվամիջոցի ղեկավարից (հայերեն կամ անգլերեն):

Կազմակերպիչները հոգում են ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, ինչպես նաև կեցության և սննդի հետ կապված ծախսերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. ԱՊՐԻԼԻ 25-ը ներառյալ:

Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, որպես թեմա (Subject) նշելով` «Լրագրողները հակամարտություններում»:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Հերիքնազ Հարությունյանին [email protected] հասցեով կամ զանգահարել 093 64-77-76 հեռախոսահամարով»։