Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է. նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։