N զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական մարզումներ

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։

Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: