Սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված բոլոր առաջարկները քննարկվում են. Նախարար

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։ 

Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։ 

Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների ներառումը»։