«Աղվան Հովսեփյանի ստվերը կազդի՞ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի բացահայտման վրա». Ժաննա Ալեքսանյան

«Աղվան Հովսեփյանի ստվերը կազդի՞ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի բացահայտման վրա». Ժաննա Ալեքսանյան
«Աղվան Հովսեփյանի ստվերը կազդի՞ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի բացահայտման վրա». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Նախկինում ՀՀ քննչական կոմիտեն գլխավորած և մարտի 1-ի գործը տապալած Աղվան Հովսեփյանի ստվերը շատ հնարավոր է դեռ այդ կառույցի միջանցքներում և կաբինետներում է: Կազդի, արդյոք, այդ ստվերը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի բացահայտման վրա թե ոչ, սա է այսօր ամենագլխավոր հարցը:

Կարծում եմ հասկանալի է ինչի մասին է խոսքը: Առայժմ քննչական կոմիտեի հայտարարությունները հօգուտ ինքնասպանությն վարկածի են: Քննվում է արդյոք մահվան դեպքն այս այլ վարկածներով, օրինակ սպանության, հայտնի չէ: Անհամբեր սպասում ենք գլխավոր դատախազության քննության նկատմամբ իրականացվող վերահսկողության վերաբերյալ հայտարարություններին: Գլխավոր դտախազությունը առայժմ լռում է, մինչդեռ պետք էր հանրության առջև հանդես գալ վճռական հայտարարությամբ՝ հաշվի առնելով Մարտի 1-ի գործով անցնող վկաների և մյուսների անհանգստություններն ու մտահոգությունները: Այս գործը պետք է քննվի բաց և թափանցիկ, այն հանրության հետաքրքրություն ներկայացվող եզակի գործերից է»: