Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրությունում ասվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, ռուսական հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։