Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) և Վանաձոր -Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: