Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հիասթափված է. Նա սպասում էր, որ երեկվա մոմավառությունը կանցնի «աստվածահաճո»

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հիասթափված է. Նա սպասում էր, որ երեկվա մոմավառությունը կանցնի «աստվածահաճո»
Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հիասթափված է. Նա սպասում էր, որ երեկվա մոմավառությունը կանցնի «աստվածահաճո»

Ի պատասխան քաղաքացիների՝ երեկ «Հարսնաքարի» մոտ մոմավառության եւ բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է, թե հիասթափված է «Վահե Ավետյանի մահը ամբողջությամբ շահարկող ամբոխից»:
«Ես մտածում էի, որ քաղաքական-հասարակական գործիչները իմ հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն եւ չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո: Հիասթափված եմ եւ՛ նրանց, եւ՛ լրագրողների, եւ՛ հեղինակազրկված շարժումների կողմից Վ.Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անըզգա փակեցին մայրուղին, խախտելով բարոյականության բոլոր սահմանները,-պատասխանել է փոխոստիկանապետը:
Ես հետագայում ավելի մանրակրկիտ եւ խորությամբ կանդրադառնամ… Ես Ձեզ շատ եմ հարգում, ցավում եմ, որ Դուք այդ «քամուց քշվածների» հետ եք եւ մասնակցեցիք խզմալյանական անհաջող բեմադրությանը… Ի տարբերություն Ձեզ, Ժ.Սեֆիլյանը ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Հա՛, Աստվածասեր «Բազազի» պատասխանն էին ուզում լսել որոշ օգտատերեր:

Համենայն դեպս ես նորից Ձեզ սթափության կոչեր արեցի, Աստված էլ շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրեւ տեղաց, որպեսզի որոշ տաքագլուխներ սթավեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը… Իսկ անջատված բերետավորներից կազատվենք, Մոսկվան միանգամից չի կառուցվել: Չնայած ամեն ինչ փոխադարձ է, նրանք էլ կարող են թերանալ, ռոբոտ չեն»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, չնայած անձրեւին, բազմաթիվ մարդիկ իրենց քայլերն ուղղել էին «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ մասնակցելու հունիսի 29-ին նույն վայրում անվտանգության աշխատակիցների վայրագ ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառություն բողոքի ակցիային:

Մարդկանց հանցանքի վայրում միավորել է արդարության, երկրի ապագայի համար պայքարը:

Սակայն, մահակներով, վահաններով եւ այլ հատուկ պարագաններով զինված ոստիկաններն ու կարմիր բերետավորները, սեռական բնույթի հայհոյանքներով բռնություն էին կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ՝ թույլ չտալով մոտենալ շենքին:

© Medialab.am

Տես Ֆոտոպատմությունը