Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։