Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Թայրոն Ստերկենբուրգը:

Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է: