ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Նպաստի հաշվիչ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտքագրել իր ընտանիքի սոցիալական տվյալներն ու ստանալ գործող համակարգով արդյունքային ցուցանիշը:
«Նպաստի հաշվիչ» ծրագրում առայժմ չեք կարող մուտքագրել միայն գյուղատնտեսական նշանակության հողերի կարգերի, տեսակների և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ տվյալների անհասանելիության պատճառով: Հաշվիչը կարելի է գործարկել այստեղ: