Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը. «Ազատություն»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Թե ինչ հիմնավորմամբ, այս պահին դեռ պարզ չէ։

Արձագանքելով Քոչարյանի ելքի արգելքին՝ նրա գրասենյակի ղեկավարը հայտարարել է. «Նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց։ Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»»։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։