Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք

Մարտի 7-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք: Կատարվել է 2598 թեստավորում, առողջացել է 377 քաղաքացի, գրանցվել է մահվան 12 դեպք, հայտնում են նախարարությունից:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 պացիենտ:

Կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա մահացել է 8548 քաղաքացի: 

Ընդհանուր կատարվել է 2 918 947 թեստավորում։