ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ

 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով hունվարի 31-ին և փետրվարի 1-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները: