Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը.Քիմ Քարդաշյանը անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի Stories բաժնում անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ կիսվելով «Զարթոնք» լրատվամիջոցի պատրաստած գրառմամբ.

«Հրատապ։ Արցախը մթնում է, քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման 23-րդ օրն ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջերմաստիճանը հասել է 0°-ի։ Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը»։