Հանքարդյունաբերությունը եթե հարկվի, Հայաստանի բյուջեն մի քանի անգամ կավելանա

Հանքարդյունաբերությունը եթե հարկվի, Հայաստանի բյուջեն մի քանի անգամ կավելանա
Հանքարդյունաբերությունը եթե հարկվի, Հայաստանի բյուջեն մի քանի անգամ կավելանա

Այսօր հանքարդյունաբերության թեմայով քննարկմանը հրավիրված Մելիք գյուղի բնակիչը ներկայացրել է գյուղի խնդիրները: Գյուղը տասնհինգ տարի է փորում են, ամեն երկու տարին մեկ պոչամբար են սարքում, արդյունքում ջրում մեկ ձուկ անգամ չկա: Մելիք գյուղի երիտասարդությունը հուսահատված է, ամեն մեկը իր գլխի ճարը արտագաղթի մեջ է տեսնում: Արդեն հիսուն տուն դատարկ է մնացել, բնակչությունն էլ ունի առողջական խնդիրներ: Վարչապետ, թե նախագահ, ըստ նրա, երևի չգիտեն էլ, որ նման գյուղ կա Հայաստանում: Նա իր խոսքը եկել էր ասելու պաշտոնյաների, որոնց այդպես էլ չգտավ դահլիճում:

Հայաստանում այսօր 518 հանքավայր կա, 34-ին էլ մետաղահանքերի լիցենզիա է տրված, այսօր հանքարդյունաբերության ոլորտի և խնդիրների վերաբերյալ քննարկմանը ասել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Ըստ նրա՝ ժողովրդի հարստությունն այսօր գնում է մի քանի ընտանիքի գրպանը, իսկ Հայաստանի գլխին թափվում են միլիոնավոր տարիներ իրենց հատկությունը չկորցնող թափոններ: Նա ցավով նկատել է, որ մեր երկրում մեկ հոգի է կարողանում հարց լուծել՝ երկրի նախագահը, հենց դա էլ մեր դժբախտությունն է:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ