Հայտնի բռնցքամարտիկի խափանման միջոցը չփոխվեց

Հայտնի բռնցքամարտիկի խափանման միջոցը չփոխվեց
Հայտնի բռնցքամարտիկի խափանման միջոցը չփոխվեց

Վերաքննիչ դատարանը այսօր` մարտի 31-ին անփոփոխ է թողել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանի երկամսյա կալանքի վերաբերյալ:

Մարտի 13-ին ձերբակալված Սամսոն Խաչատրյանը, ով Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է, երկու օր անց երկամսյա կալանքի էր ենթարկվել:

Սամսոն Խաչատրյանը  կասկածվում է ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով`  «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը». ըստ ոստիկանության`   Խաչատրյանը մարտի 1-ին` Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանին:

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ հայտնի բռնցքամարտիկը ընդամենը պաշտպանել է հանրահավաքի մասնակից կանանց, ովքեր հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ովքեր հետագայում պարզվել է ոստիկաններ են եղել:

© Medialab.am