Աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում կիրականացվեն լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով

Ապրիլի 15-ին աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին տեղեկցնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Համաշխարհային լուռ ակցիաները կազմակերպվում են հայ համայնքների կողմից: Ավելին իմանալու համար այցելեք հղմամբ՝ https://www.facebook.com/HayrenPartnersForHumanity/ :

Եթե չեք կարող միանալ ֆիզիկապես, ապրիլի 15-ին օգտագործեք #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages հաշթեգները սոցիալական մեդիայում»,- ասված է հայտարարության մեջ:

[ARM] ‼Ապրիլի 15-ին աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով…

Posted by Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office on Tuesday, April 13, 2021