Ռազմավարական կառավարաման համակարգը Ադրբեջանում խաթարված է, և դա մտահոգիչ է․ ՊՆ ներկայացուցիչ․ Տեսանյութ

Ադրբեջանի նախագահի՝ իրականությանը չհամապատասխանող արդեն պարբերական դարձած հայտարարությունները ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով Ալիևի՝ իրականությանը չտիրապետելու հետևանք են։

«Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի Զինված ուժերում ազդեցություն ունի օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարաման համակարգը Ադրբեջանում խաթարված է», -այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հակառակորդի այսպես կոչված հաջողություններին, Հովհաննիսյանն ասաց, որ դրանք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:Briefing of Representative of the RA Ministry of Defens Artsrun Hovhannisyan:https://youtu.be/LA2_2Km7SXEБрифинг МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/bTEhEmP_1M8

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, October 9, 2020