Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են․Ժաննա Անդրեասյան

Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով. այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,-գրել է նա։