Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել.«Ազատություն»

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Իլհամ Ալիևը առողջություն է մաղթել Ռեջեփ Էրդողանին, ով ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։