Գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ` Կասյան փողոցի վերջնամասում

Գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ` Կասյան փողոցի վերջնամասում
Գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ` Կասյան փողոցի վերջնամասում

«Գերակա հռչակված գյուղատնտեսության բոլոր ճյուղերում բերքի աճ է գրանցվել», – ամփոփելով այս տարվա անցած ամիսների ցուցանիշերը` օգոստոսի 19 -ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամաակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը գոհունակություն է հայտնել հացահատիկի բերքատվությունից: Կառավարության կողմից մշակված 2010-2014 թթ «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» դրական արդյունքներն ակնհայտ են։

Հիշեցենք, որ ՌԴ- ից առաջիկա չորս տարիների ընթացքում նախատեսված է ներկրել ցորենի էլիտար սերմացու, այն տրամադրվում է համապատասխան կազմակերպություններին, որպեսզի մինչև 2014 թվականը կարողանանք հանրապետությանն ապահովել ցորենի տեղական սերմացուով:

Հենց այդ տարվանից էլ հանրապետությունը որևէ երկրից այլևս ցորենի սերմացու չի ներկրի: Սերգո Կարապետյանի խոսքով, արդեն հավաքվել է բերքի մոտ 85 տոկոսը, անցյալ տարվա համեմատ ցուցանիշերը շատ լավ են. եթե 2010- ին մեկ հա-ից ստացել ենք մոտ 21,2 ցենտներ բերք, այս տարի ցորենի բերքատվությունը կազմում է 28 ցենտներ:

« Սա հսկայական առաջընթաց է մեզ համար: Այս տարի մենք կունենանք մոտավորապես 210- 215 հազար տոննա ցորեն, անցյալ տարվա 83 հազար տոննայի դիմաց», – նշել է նախարարը:

Ծրագիրն ունի շարունակական բնույթ, մինչև տարեվերջ նախատեսված է ներկրել ևս 1350 տ էլիտար սերմացու ՌԴ- ից: Գյուղմթերքի արտադրական ծավալներից նախարարը ևս գոհ է, մեծ են նաև ակնկալիքները գյուղատնտեսական տարվանից:

Մինչև տարեվերջ ակնկալվում է մոտ 750 հազար տոննա բանջարեղեն 2010-ի` 707 հազարի փոխարեն:

Պտղաբուծության համար ևս տարին բարենպաստ էր։ «Մենք անցյալ տարի ծիրան համարյա չունեցանք,արտադրվել էր մոտ 10 հազար տոննա, իսկ այս տարի` 46 600 տոննա, որից 7260 տոննան արտահանվել է, անցյալ տարվա 1960տոննայի դիմաց :

Ակնկալիքները մեծ են նաև խաղողից, նախորդ տարվա ցուցանիշերը կպահպանվեն»,- ասել է նախարարը:

«Այս տարի շուկայում գյուղմթերքի գները հասանելի են»,- շեշտել է նախարարը` նշելով, որ դեռ տարեսկզբին ինքը խոստացել էր կանգնել գյուղացու կողքին ու աջակցել նրան:

Հենց այս տրամաբանությամբ էլ օգոստոսի 21- ին նախարարությունը առաջին անգամ Կասյան փողոցի վերջնամասում գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ է կազմակերպելու:

«Արդյունքում կշահի և’ գյուղացին, և’ քաղաքացին», – վստահ է նախարարը:

Տոնավաճառ այցելողները հնարավորություն կունենան առաջին ձեռքից, ասել է թե հենց գյուղացուց գնել գյուղմթերք, բնականաբար, մատչելի գնով:

Տեղերը տրամադրվելու են անվճար, գյուղացիներն ապահովվելու են արտահագուստով, կշեռքով, տաղավարներ ու հովանոցներ են տրամադրվելու: Պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել:Այն ացկացվելու է հովանավորների աջակցությամբ:

«Նախատեսել ենք համերգներ, տարբեր միջոցառումներ, որպեսզի մարդիկ ամբողջ օրը ոչ միայն կազմակերպեն իրենց առևտուրն, այլև կարողանան վայելել իրենց հանգիստը», – նշել է Սերգո Կարապետյանը` հույս հայտնելով, որ այդպիսով քաղաքացի -գյուղացի կապը կվերականգնվի:

Սա լինելու է շարունակական և առաջիկայում Երևան քաղաքի մյուս վարչական շրջաններում նույնպես կկազմակերպվեն գյուղատնտեսական տոնավաճառներ:

© Medialab.am