Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում

 Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։

Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպա լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։

Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար, ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։