Ադրբեջանը գործողություններ է անում դե յուրե իր տարածքում․Պեսկով. Factor

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդարացրել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։ «Ղարաբաղում դե յուրե խոսքը Ադրբեջանի կողմից իր տարածքում գործողությունների մասին է։ Դրա համար էլ նման մեղադրանքները մեր հասցեին բացարձակ անհիմն են»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական կողմի կշտամբանքները, թե ռուսական կողմի չի կատարում իր վրա դրված պատավորությունները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Հայաստանի հետ, որը «եղել և մնում է շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը»։ Նա նաև ասել է, որ ՌԴ-ն շարունակում է շփումները Ադրբեջանի հետ, որը ևս կարևոր գործընկեր է, ինչպես նաև Ղարաբաղի հայերի հետ։