Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը

Փետրվարի 10-ին, ժամը 15:39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։25-ին։ Այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։