Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվել էր 40 տարի առաջ. Պապիկյան

Շորժա-Վարդենիս հիմնանորոգված ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկույթի առաջին 6 սմ շերտը:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։

«Ընթանում են կամուրջների և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքներ»,–տեսանյութին կից գրել է նա։

Պապիկյանը հայտնել է նաև, որ այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40 տարի առաջ:

Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ճանապարհը հիմա` հիմնանորոգումից հետո։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հունիսի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը, որի երկարությունը 20 կմ է։ Նշվում էր, որ աշխատանքները մեկնարկել են այդ ամիս, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է։