Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։

Լուրն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։