Մենք պարտավոր ենք չափից դուրս ուշադիր ու զգույշ լինել՝ հերթական անգամ մանրադրամ չդառնալու համար․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաղը Սոչիում սպասվում է ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններ, որի ընթացքում քննարկվելու է նաև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։

Պարզ ասած՝ Պուտինն ու Էրդողանը քննարկելու են նաև մեր պետական ու ազգային շահերին ուղղակիորեն աղերսվող հարցեր։ Բնականաբար, մեզ համար պաատմական այս ժամանակահատվածում չափից դուրս կարևոր են անվտանգային հարցերը, Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարը, հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան, ինչպես նաև հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատման հեռանկարը։

Ես չգիտեմ, թե ինչ որոշումներ կկայացվեն այդ հանդիպման արդյունքում, բայց որ մենք պարտավոր ենք չափից դուրս ուշադիր ու զգույշ լինել՝ հերթական անգամ մանրադրամ չդառնալու համար, ակնհայտ է։

Անգամ այս ծանրագույն իրավիճակում մենք պարտավոր ենք սառնասրտորեն առաջ մեղել մեր պետական շահերից բխող օրակարգը՝ փորձելով ստանալ առավելագույնը․․․»։