Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է օտարերկրացիների դեմ Բաքվում հնարավոր ահաբեկչության և նրանց առևանգումների մասին

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հաղորդում է հնարավոր ահաբեկչությունների և մարդկանց առևանգումների մասին։

Ըստ դեսպանատան, հավաստի հաղորդումներ են ստացվել Բաքվում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, այդ թվում՝ այնպիսի հյուրանոցների դեմ, ինչպիսին է J.W. Marriott Absheron-ը, ինչպես նաև հնարավոր այլ վայրեր:

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ: