Քովիդ աշխարհագրությունը Վրաստանում. «Առաջատարը» Թբիլիսին է

«Ալիք Մեդիա»-ն գրում է.

Վրաստանում գրանցված կորոնավարակի 535 նոր դեպքերի 37 %-ը Թբիլիսիում է` վկայում են կառավարության նոր տվյալները:

Մայրաքաղաքում կորոնայի 201 նոր դեպք կա, 2-րդ տեղում Իմերեթին է` 101 դեպքով: Մնացած շրջաններում պատկերն այսպիսին է.

  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 42
  • Շիդա-Քարթլի – 40
  • Կախեթի– 36
  • Քվեմո-Քարթլի– 36
  • Գուրիա – 32
  • Աջարիա – 28
  • Մցխեթա-Մթիանեթի – 10
  • Սամցխե-Ջավախք – 6
  • Քվեմո-Սվանեթի – 3 

429 հիվանդի վիճակ գնահատվում է ծանր, 110-ին արհեստական շնչառության սարք է միացված: Վրաստանում կորոնավարակի առաջին դեպքը հաստատվեց 2020-ի փետրվարի 26-ին: Այդ օրվանից լաբորատոր հաստատվել է 265 200 դեպք, որոնցից 257 441-ն ապաքինվել է, 3 343-ը` մահացել: