Թուրքական «Բայքար» ընկերությունը բանակցություններ է վարում 10 երկրների հետ անօդաչու սարքեր վաճառելու համար.Factor

Թուրքական «Բայքար» ընկերությունը 10 երկրների հետ բանակցություններ է վարում պայմանագրերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ընկերության տեխնոլոգիական տնօրեն Սելջուք Բայրաքթարը Գեբզեի տեխնիկական համալսարանի ավիացիայի ու տիեզերքի ակումբի կողմից կազմակերպված «Ավիացիա ու տիեզերք» գագաթնաժողովի ընթացքում։ Գրում է Daily Sabah-ը։

Այսպիսի զարգացումները նշանակում են, որ արտահանումից ստացված եկամուտները նշանակալի մասնաբաժին կկազմեն ընկերության ընդդհանուր շահույթում։

Բայրաքթար անօդաչու թռչող սարքեր արդեն իսկ կան Ադրբեջանի, Ուկրաինայի ու Քաթարի զինված ուժերի զինանոցում։ Այն ակտիվորեն օգտագործվել է Թուրքիայի կողմից Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում։

Բացի այդ Բայրաքթարների ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև Լեհաստանը՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը թուրքական անօդաչու է գնում։ Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լատվիան, Ալբանիան, Ղազախստանը, Պակիստանը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: