Փրկարարները շանը դուրս են բերել դիտահորից

Այսօր առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/32 տան մոտակայքում շունն ընկել է դիտահորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել դիտահորից։