Աննա Հակոբյանը Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում կմասնակցի համաժողովի

Աննա Հակոբյանը Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում կմասնակցի  համաժողովի
Աննա Հակոբյանը Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում կմասնակցի համաժողովի

Աննա Հակոբյանը Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում կմասնակցի Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: 

Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և այնտեղ կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Վարչապետի տիկինը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան»: