Պայթյուն և զինված հարձակում Աֆղանստանում․ զոհերի թվում երեխա կա.Factor

Աֆղանստանի արևելքում Նանգարհար նահանգի վարչական կենտրոնում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ մարդատար մեքենան անցել է ականապատ ճանապարհով։ Ենթադրաբար, ականները նախատեսված են եղել թալիբների տրանսպորտային միջոցի համար:

Ավելի ուշ նույն լրատվամիջոցը հայտնել է, որ «Թալիբան» արմատական շարժման զինված ջոկատներից երկու գրոհայիններ են զոհվել Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի վարչական կենտրոնում գտնվող Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թալիբները սպանվել են մի քանի կրակոցներով, որոնք, ենթադրաբար, իրականացրել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որը «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղն է:

«Թալիբանի» ներկայացուցիչները դեռեւս մեկնաբանություններ չեն տվել այդ երկու դեպքերի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է factor.am-ը: