«Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը։
Նա շարունակեց. «Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրել որևէ մարդու՝ տեղեկություններով կիսվելու, անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը հայտնել: Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել, որովհետև այնքան չկա, ինչքան խոսում ենք»:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև երեկ կայացած ՔՊ համագումարին՝ նկատելով, որ իրենք կուսակցության նախագահի ճիշտ ընտրություն են կատարել։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում