«Խստորեն դատապարտում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը». Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»: