Մտածեք, թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին․ Արծրուն Հովհաննիսյան

«Էն, որ գրել էի վաղը՝ այսօր եղավ։ Ու մտածեք, թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նա Ֆեյսբուքի էջում գրել էր․ «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։