Թրամփ․ Այս գիշեր կրկին ուժեղ հարված կհասցնենք Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Անկարայում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

«Մենք անցած գիշեր շատ ուժեղ հարված հասցրինք նրանց, շատ, շատ ուժեղ», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, նոր հարվածներ կհասցնի Իրանին նաև այս գիշեր։

«Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այս գիշեր կրկին ուժեղ հարվածելու ենք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի գիշերը ամերիկյան ուժերը հարվածներ էին հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի՝ ի պատասխան օրեր առաջ Հորմուզի նեղուցում երեք նավի թիրախավորման։ Իրանն էլ պատասխան հարվածներ էր հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։

Այս իրադարձությունների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ, և ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ։