«Ինչի՞ համար են հայերն օգտագործում էս պատառաքաղները, խխունջ ուտելո՞ւ». «Ալամեզոն» Բլոգ

«Ինչի՞ համար են հայերն օգտագործում էս պատառաքաղները, խխունջ ուտելո՞ւ». «Ալամեզոն» Բլոգ
«Ինչի՞ համար են հայերն օգտագործում էս պատառաքաղները, խխունջ ուտելո՞ւ». «Ալամեզոն» Բլոգ

Ֆրանսիայում հաճախ տեղի են ունենում բացօթյա տոնավաճառներ՝ մեր Վերնիսաժի նման, որտեղ մարդիկ վաճառում են իրենց հին իրերը։ Շատ հետաքրքիր իրեր կարող ես գտնել նման տոնավաճառներում։

Այսօր մեր գյուղում էլ էր եռուզեռ՝ marché aux Fegersheim, բացօթյա տոնավաճառ էր, մի տաղավարից մյուսն էի անցնում, եւ, այ քեզ հրաշք, հանկարծ աչքովս ընկավ «Երևան» գրությամբ պատառաքաղ։

 

-Հա՞յ եք,- հիացած ու զարմացած հարցրեցի վաճառողին։

– Տատիկինս է եղել, – ասաց 50 անց տղամարդը, -ինքն էր հայ։ 

– Ես էլ եմ հայ,-ոգեւորված ասացի ես։

Կողքից տղամարդու կինն ու աղջիկները հարցրեցին.

«Ինչի՞ համար են հայերն օգտագործում էս պատառաքաղները, խխունջ ուտելո՞ւ». «Ալամեզոն» Բլոգ

 

– Չէ ,- ծիծաղեցի ես, – խմորեղեն, միրգ ուտելու համար է։

– Մենք էլ գլուխ էինք կոտրում,-ծիծաղեցին նրանք։ 

Գնեցի սիմվոլիկ` 1€-ով։

Այսպիսի շուկաներում իրերը կարծես թևեր են ձեռք բերում ու տեղափոխվում հին դարից ներկա, հին աշխարհից ժամանակակից Եվրոպա: Շատ ժամանակ երիտասարդ վաճառողները իրերի իսկական արժեք չեն հասկանում, պարզապես ուզում են տունն ազատել հին իրերից։ 

 

Բացի «խխունջ ուտելու» պատառաքաղներն, ի դեպ, մեկ եվրոյով գնեցի նաեւ 100 տարվա բռոշ ու գրքեր։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog