Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ. Լրացվող

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգային միջոցառումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ դրանք կապված են Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով խիստ վթարային դարձած մի քանի բնակելի շենքերի հետ:

Ստեփանակերտի քաղաքապետարանն իր քաղաքացիներին կոչ է արել լինել զգոն և ուշադիր, սակայն պահպանել հանգստություն:

«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Այլ մանրամասները ճշտվում են: