«Հը՛, ի՞նչ թուղթ ունես». Էմիգրանտի բառապաշարը՝ փրկության կամ «սեւ թղթերը». «Ալամեզոն բլոգ»

«Հը՛, ի՞նչ թուղթ ունես». Էմիգրանտի բառապաշարը՝ փրկության կամ «սեւ թղթերը». «Ալամեզոն բլոգ»
«Հը՛, ի՞նչ թուղթ ունես». Էմիգրանտի բառապաշարը՝ փրկության կամ «սեւ թղթերը». «Ալամեզոն բլոգ»

– Հը՛, ի՞նչ թուղթ ունես…

Հայաստանաբնակին ոչինչ չասող այս արտահայտությունն այնքան ծանոթ է դրսում ապրող հային։ Բոլորը կարծես լուռ համաձայնությամբ առաջին իսկ օրից գիտեն ինչի մասին է խոսքը։ Այլ կերպ հնարավոր էլ չէ, եթե ընկնում ես բյուրոկրատական երկիր, օրինակ՝ Ֆրանսիա։

Էնքան լավ եմ հիշում. առաջին օրը մեր բարեկամն ինձ մի դատարկ պորտֆել տվեց ու ասեց՝ պինդ պահի ամեն մի թուղթ, անգամ՝ ծրարը։ Զարմացա. ինձ էս մեծ պորտֆե՞լը: Զարմանքս անցավ, երբ երկու ամիս հետո այն արդեն կիսով չափ լիքն էր՝ «թուղթ» սոցիալից, ապահովագրական բյուրոյից, իրավաբանից, միգրացիոն կենտրոնից և այլն։

Իսկ կարևորը ՝ պրեֆեկտուրն է, որը քեզ կա՛մ փրկության, կա՛մ, հայերի ասած՝ «սև թուղթ»՝ արտաքսման թուղթ է տալիս։ 

Հայերն իրար հանդիպելիս առաջինը էդ հարցն են տալիս. 

– Բա ի՞նչ թուղթ ունես…

Եթե առաջ զարմանում էի, անգամ զայրանում, ա՛յ մարդ, ի՞նչ գործ ունեք, մի՛ հարցրեք, մարդու անձնական գործն է, հիմա այլ կերպ եմ նայում։ Մի տեսակ յուրահատուկ բառապաշար ունենք, որ մեզ զատում է Հայաստանում կամ այլ երկրում ապրող հայերից, ոչ միշտ է գրագետ, բայց այնքա՜ն բնորոշ է… 

Շարունակելի…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog