Հայաստանի տարածքով բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքով բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, և մեր քաղաքականությունը շարունակում է մնալ սա: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ռուսական պարբերականի հրապարակմանը։

Նրա խոսքով, երբ հայկական կողմը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները մոտ են, նշանակում է՝ համաձայնել են, որ լինելու է սահմանային վերահսկողություն:

«Միանշանակ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ», պնդել է ԱԽ քարտուղարը: