Եթե դատարանը Քոչարյանին ազատ արձակի, իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա․ ԱԺ նախագահ. Տեսանյութ

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա:Բայց ես ուզում եմ ասել, որ չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել: Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալենք»,- խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցմանը, թե խոստացել են Մարտի 1-ը բացահայտել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Գործը քննվում է: Ի՞նչ եք առաջարկում, վերցնենք ու որոշենք դատարանն անաչառ չէ, լուծարե՞նք դատարանը, ձևավորենք հեղափոխական տրիբունա՞։ Մեր քաղաքական թիմի ճանապարհը սա է՝ օրինականություն, իրավականություն, և այս մեր ասածի պայմաններում են նաև մարդիկ մեզ քվե տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում.