ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է.Արտակ Դավթյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Շատ լավ աշխատում եմ բոլորի հետ և կատարում ենք խնդիրներ, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,-հավելեց Դավթյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, դատարանի որոշումը մեկնաբանելը