ԱԿԲԱ բանկը կոչ է անում զգոն լինել

ԱԿԲԱ բանկը հայտարարություն է տարածել,որի մեջ ասվում.

Հարգելի հաճախորդներ,

Հարկավոր է հիշել, որ Բանկի աշխատակիցները երբևէ չեն ճշտում բանկային քարտի համարներ, քառանիշ PIN կոդ, քարտի հակառակ կողմում նշված ստուգիչ (CVV) կոդ, կատարված «կեղծ գործարքները» չեղարկելու համար չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված մեկանգամյա կոդեր, ինչպես նաև չեն առաջարկում գումարներ փոխանցել որևէ հաշվի:

Նման պահանջների դեպքում կոչ ենք անում լինել զգոն և ոչ մի դեպքում չտրամադրել բանկային և անձնական տվյալները, մասնավորապես՝ քարտի գործողության ժամկետ, քարտի հակառակ կողմում նշված կոդ, հաստատող SMS հաղորդագրություններ, անձնագրի սերիա, համար, գրանցման հասցե, էլ. փոստի հասցե, գաղտնաբառեր ❌

Հարկավոր է զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ կամ կասկածելի անձանց կողմից տարատեսակ «շահագրգիռ» ծառայությունների դիմաց պահանջվող անձնական տվյալների անզգուշությամբ տրամադրումից, ինչպես նաև անհայտ կամ կասկածելի ծագում ունեցող կայքերում չլրացնել բանկի քարտերի տվյալները։

Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել Ձեր բանկային քարտի հակառակ կողմում նշված հեռախոսահամարին կամ բանկի շուրջօրյա հեռախոսային կենտրոն՝ 010 3188 88 հեռախոսահամարով 📞

Ակբա բանկի համար առաջնային է յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական անվտանգությունը