ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ:

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը