Քաբուլում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեխա է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ երեխա է զոհվել, ևս երեք մարդ տուժել է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մոսկվայի ոստիկանության վարչության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ Քաբուլում պայթյունի պատճառը հրթիռային հարվածն է եղել:

Ականատեսները նաև հայտնել են, որ հրթիռն ընկել է բնակելի տան վրա, որը գտնվում է օդանավակայանից ոչ հեռու:

Այս մասին հայտնում է factor.am-ը: