Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ, հայտնում են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։



















