Ռոզա Լինի «Snap»-ը հայտնվել է 2022-ի դեկտեմբերին «Եվրատեսիլ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենաշատը դիտված հոլովակների ցանկում

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի «Snap» երգը շարունակում է իր հաղթարշավն: Այն ընդգրկվել է մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքի 2022-ի դեկտեմբերին ամենաշատը դիտված տեսահոլովակների ցանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենադիտված 20 երգերի մեջ 10-րդն է:

Ավելի վաղ «Snap» ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ էր ստացել: Այդ մասին գրել էր «Sony Music Italy»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Հանրային հեռուստաընկերությունն էլ հայտնել էր, որ «Snap» երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:

«Snap»-ի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։