ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը  Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ […]

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։

Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը  Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։

 Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին